Գլխավոր էջ Օրվա թեման «Կարված գործ» ու «ծաղր» իրավաբանության նկատմամբ․ Չարչյանը կմնա կալանքի տա՞կ

«Կարված գործ» ու «ծաղր» իրավաբանության նկատմամբ․ Չարչյանը կմնա կալանքի տա՞կ

1761
0

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 8-ին, մերժեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Լրագրողների հետ զրույցում Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ սա ծաղր է իրավաբանության նկատմամբ։

«Տիկին Աբգարյանն իրականում պրոֆեսիոնալ դատավոր է և իրավաբան, սակայն այս որոշումն իր կողմից իրականացված մեր համար անընդունելի է։ Որևէ հիմք չկա պարոն Չարչյանին անազատության մեջ պահելու»,-ասաց Ալեքսանյանն ու հավելեց, որ սա իրավական պայքար է և իրենք գործը չեն անձնավորում։

« Իմ գնահատականը դատախազի վարքագծի վերաբերյալ չի փոխվել, դատախազը բոլորիցս շատ պետք է շահագրգռված լիներ, որպեսզի այդ անձի իրավունքի սահմանափակման իրավաչափության հարցը քննարկվեր, քանի որ դա բխում է արդարադատության բուն էությունից»,-ասաց Ալեքսանյանը ու հավելեց, որ մասնագիտական սոլիդարությունից ելնելով, երբեմն զսպում են իրենց։

Ալեքսանյանը նշեց, որ Չարչյանի առողջական վիճակը նույնն է, բայց այս պահին նա գնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Նրան կալանավորելու որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի ՝դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ