Գլխավոր էջ Նորություններ Վարդենիսի հիվանդանոցը վերակազմակերպվում է բժշկական կենտրոնի

Վարդենիսի հիվանդանոցը վերակազմակերպվում է բժշկական կենտրոնի

2441
0

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցը, ՀՀ կառավարության որոշման համաձայն, վերամիավորվում է Վարդենիսի պոլիկլինիկայի հետ եւ վերակազմակերպվում բժշկական կենտրոնի։ Ինչպես երեկ հրավիրված  մամուլի ասուլիսի ընթացքում «Արմենպրես»ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, գործընթացն այժմ գտնվում է մեկնարկային փուլում, իսկ Վարդենիսի հիվանդանոցում պետության եւ բարերարների միջոցներով ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։

«Արդեն չեղարկված է ՀՀ կառավարության՝ տարիներ առաջ ընդունված որոշումը Վարդենիսի հոսպիտալի եւ Վարդենիսի հիվանդանոցի վերամիավորման մասին եւ ընդունված նոր որոշման համաձայն՝ Վարդենիսի հիվանդանոցը վերամիավորվում է Վարդենիսի պոլիկլինիկայի հետ, ինչի արդյունքում էլ ձեւավորվում է Վարդենիսի բժշկական կենտրոնը։ Այն մոտ ապագայում արդիականացվելու է՝ վերազինվելով ժամանակակից բուժսարքավորումներով եւ hամալրվելով բարձրակարգ մասնագետ  բժիշկներով։ Շատ շուտով մենք Վարդենիսում կունենանք շատ ավելի որակյալ ու ժամանակակից բուժսպասարկում»,- հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ