Գլխավոր էջ Նորություններ Քաղցր ըմպելիքները կարող են դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ

Քաղցր ըմպելիքները կարող են դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ

272
0

Ամերիկացի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ շաքար պարունակող ըմպելիքների ու կանանց մոտ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման միջև կա ակնհայտ կապ: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 100 հազար կին, գրում է medikforum.ru կայքը՝ kstp.com-ին հղումով:

 

Հետազոտության շրջանակներում գիտնականները 25 տարի հետևել են կանանց սննդակարգին ու առողջական վիճակին: Արդյունքում պարզվել է, որ օրական երկու և ավելի բաժին շաքար պարունակող ըմպելիք օգտագործող կանանց մոտ երկու անգամ ավելի բարձր է կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը ի տարբերություն օրական մի բաժին նման ըմպելիք օգտագործող կանանց: Սա շատ կարևոր բացահայտում է, քանի որ այժմ գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի այս տեսակի զարգացմանը նպաստող գործոն, որը կարելի է կանխել: Քաղցր ըմպելիքները կարելի է բացառել սննդակարգից կամ զգալիորեն նվազեցնել դրանց գործածությունը՝ հետագայում առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար:

 

Վերջին տարիներին կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման դեպքերի թիվը 50 տարեկանից երիտասարդների շրջանում կտրուկ աճել է: Ի տարբերություն 1950 թվականին ծնվածների՝ 1990 թվականին ծնվածների շրջանում հաստ աղիքի ուռուցքները երկու անգամ հաճախ են հանդիպում, իսկ ուղիղ աղիքի չարորակ նորագոյացությունները՝ 4 անգամ հաճախ:

 

Բազմաթիվ հետազոտություններ թույլ են տալիս ենթադրել, որ սա պայմանավորված է արևմտյան սննդակարգի տարածվածությամբ, իսկ այս սննդակարգը հարուստ է լինում տապակած մթերքով, հացով ու մակարոնեղենով: Արագ սննդի, տարատեսակ վնասակար մթերքի ու գազավորված քաղցր ըմպելիքների գործածությունն անհետ չի անցնում առողջության համար, ինչի հետևանքով էլ մարդիկ հետագայում բախվում են առողջական ամենատարբեր խնդիրնեին, այդ թվում նաև քաղցկեղին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ