Գլխավոր էջ Նորություններ Դիմակ կրելու պարագայում չենք կարող  100 տոկոսով պաշտպանված լինել վարակի ներթափանցումից․ Նարեկ...

Դիմակ կրելու պարագայում չենք կարող  100 տոկոսով պաշտպանված լինել վարակի ներթափանցումից․ Նարեկ Զեյնալյան

719
0

Ինչպես երեկ նախարարը նշեց՝  ունենք որոշակի քանակությամբ պահեստավորված դիմակներ։ Այս պահին դեղատներում չկան դիմակներ հանրության շրջանում խուճապի տարածման արդյունքում։ Իհարկե պետք է բավականին լուրջ վերաբերվել կորոնավիրուսին, բայց առաջացած խուճապը շատ ավելի լուրջ է և դա կարող է սխալ հետևանքներ ունենալ  կշռադատված և հստակ տվյալների հիման վրա կայացրած  որոշումների վրա։

Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ խոսեց Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Ինչ վերաբերում է դիմակների բացակայությանը և Հայաստանում այդ խնդրի լուծմանը, Նարեկ Զեյնալյանը  նշեց, որ կիրականացվի հավելյալ պահեստավորում, կգնվեն դիմակներ նաև արտասահմանից։ Եվ, ի հավելում, ընգծեց, որ դիմակները չեն կարող 100 տոկոսով կանխել կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը ։ Դիմակ կրելու պարագայում չենք կարող  100 տոկոսով պաշտպանված լինել վարակի ներթափանցումից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ