Գլխավոր էջ Նորություններ Քանի օր է տևում կորոնավիրուսից ամբողջությամբ բուժվելը

Քանի օր է տևում կորոնավիրուսից ամբողջությամբ բուժվելը

605
0

Պացիենտի մոտ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հայտնաբերման պահից մինչեւ լիակատար առողջացում տեւում է 20 օր: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:

«Այս պահին հասանելի հետազոտությունների համաձայն՝ ախտանշանների ի հայտ գալու պահից սկսած մարդու լիակատար առողջացումը կազմում է շուրջ 20 օր»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Մասնագետի խոսքով՝ դեռեւս վաղ է խոսել կորոնավիրուսի դեմ իմունիտետի մշակման մասին, քանի որ այս վիրուսն առայժմ անբավարար է հետազոտված: Դրանից բացի, վերջին շրջանում տեղեկություններ են ստացվում կորոնավիրուսով երկրորդ անգամ վարակվելու մասին, ուստի ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դուրս գրել միայն այն պացիենտներին, որոնք առողջանալուց հետո մեկ օրվա տարբերությամբ կորոնավիրուսի ստուգման երկու թեստ են հանձնել եւ բացասական արդյունքներ ստացել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ