Գլխավոր էջ Նորություններ ԱԱՏՄ ստուգումների ստուգաթերթերը դրված են հանրային քննարկման

ԱԱՏՄ ստուգումների ստուգաթերթերը դրված են հանրային քննարկման

530
0

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/2320, հանրային քննարկման է դրված «ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու եւ ՀՀ կառավարության 2013 թ․ ապրիլի 4-ի N 349-ն եվ 2013 թ. հուլիսի 4-ի N 724-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության իրականացման ստուգաթերթերը։ Այդ ստուգաթերթերի հաստատմամբ տեսչական մարմինը հնարավորություն կունենա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի շրջանակներում իրականացնել տեսչական ստուգումներ:

ԱԱՏՄ կողմից առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ 2020 թ․ ստուգումների տարեկան ծրագիրն իրականացվելու է ստուգաթերթերի միջոցով՝ այդպիսով նպատակ ունենալով բացառել կոռուպցիոն ռիսկերը։

13.02.2020 05.03.2020 ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ (ՀԵՀ (EA)) «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ …

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ