Գլխավոր էջ Նորություններ Արձակուրդի այս օրերին միասին գործ ունենք անելու՝ ի շահ պետության․ Արայիկ Հարությունյան

Արձակուրդի այս օրերին միասին գործ ունենք անելու՝ ի շահ պետության․ Արայիկ Հարությունյան

957
0

«Շատ սիրելի ԱՇԱԿԵՐՏՆԵՐ և ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, այս հրապարակումն առաջին հերթին ուղղված է Ձեզ: Արձակուրդների այս օրերին միասին գործ ունենք անելու՝ ի շահ պետության:

Ուրեմն, քանի որ մեծամասամբ տիրապետում եք սոցիալական ցանցերի գործիքներին, ունեմ այսպիսի մի խնդրանք:

Նախ, դուք ծանոթացեք այս պաստառի բովանդակությանը, խստորեն հետևեք դրա պահանջներին, քանի որ վարակների տարածման այս փուլում նման միջոցառումները զգալի նվազեցնում են տարածումը:

Այնուհետև ծանոթացրեք այս պաստառի բովանդակությանը Ձեր տանեցիներին, ովքեր, գուցե, չեն օգտվում սոցիալական ցանցերից, մասնավորապես՝ տատիկ-պապիկներին։

Ու ամենակարևորը՝ բոլոր հնարավոր միջոցներով այս պաստառը լայն տարածեք ձեր էջերում, տարբեր խմբերում, չաթերում և այլն: Սույնով մեծ ծառայություն մատուցած կլինեք պետությանը:

Դե ինչ, ի գործ»։

Գրառումը՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։

No photo description available.

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ