Գլխավոր էջ Նորություններ ԵՄ-ն նախատեսում է հուլիսին հասնել չափահաս բնակչության 70%-ի պատվաստման շեմին

ԵՄ-ն նախատեսում է հուլիսին հասնել չափահաս բնակչության 70%-ի պատվաստման շեմին

270
0

Հաջորդ վեց ամիսների ընթացքում ԵՄ-ն կամրապնդի իր նվաճումները COVID-19- ի դեմ պայքարում և կարագացնի վերականգնման գործընթացը: Ըստ «Գազետա ռու»-ի, այդ մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

 

«Վստահ եմ, որ մենք կհասնենք մեր նպատակին` այս ամսվա ընթացքում տարածել բավարար քանակությամբ պատվաստանյութեր (COVID-19-ի դեմ) մեծահասակների 70%-ի պատվաստելու համար»,-ասել է նա` կոչ անելով չթուլացնել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում:

 

Նա նշեց, որ այդ պայքարում պատվաստումը մնում է կարևոր տարր:

 

Ավելի վաղ ԵՄ  խորհրդի նախագահ Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանսան կոչ էր արել ԵՄ-ին նախապատրաստվել COVID-19- ի հավանական չորրորդ ալիքին`2020 թվականին արձանագրված խնդիրներից խուսափելու համար: Նրա խոսքով՝ ԵՄ երկրները պետք է հնարավոր ամեն ինչ անեն՝ նախահամաճակային ժամանակահատվածի նորմալ կյանքին վերադառնալու համար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ