Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարն ասում է. Ուզում ես` ուզի, չես ուզում` մի ուզի

Առողջապահության նախարարն ասում է. Ուզում ես` ուզի, չես ուզում` մի ուզի

422
0

Hraparak.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովի որոշմամբ՝ օտարերկրացիները, որոնք պատվաստել են ԵՄ-ում հաստատված որևէ պատվաստանյութով, կարող են հանգիստ շրջագայել ԵՄ տարածքում։ Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ COVID-19-ի դեմ ԵՄ-ի կողմից հաստատված պատվաստանյութերից՝  «Moderna», «AstraZeneca», «Pfizer» և «Johnson & Johnson», Հայաստանում հասանելի է միմիայն օքսֆորդյան մշակում ունեցող «AstraZeneca»-ն, որը շարունակում է խնդրահարույց մնալ նույն ԵՄ երկրներում։ Պատճառն այս պատվաստանյութի կողմնակի հետևանքներն են՝ ատիպիկ տրոմբոզները։

Երբ գարնանը եվրոպական 24 երկրներ՝ այդ թվում Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան, կասեցրին այս պատվաստանյութն իրենց երկրներում, ՀՀ առողջապահական պատասխանատուները հայտարարեցին, թե սա ընդամենը ժամանակավոր կասեցում է։ Բայց, օրինակ, ապրիլի կեսերին հայտնի դարձավ, որ 450 միլիոնանոց ԵՄ-ի առաջատարներից Գերմանիան նախապատվություն տալիս է  «BioNTech/Pfizer» և «CureVac»-ին, իսկ «AstraZeneca»-ն չի թույլատրվում 60-ն անց անձանց: Այսպիսով, իր սահմանները բացող Եվրոպա, նաև Վրաստան գնալու համար ՀՀ քաղաքացու ընտրությունը միայն «AstraZeneca»-ն է, քանի որ ԵՄ երկրները չեն ընդունում ոչ «Սպուտնիկ V», ոչ չինական մշակումները։ Ինչպես ասում են՝ «ուզում ես ուզի, չես ուզում` մի ուզի»։ Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ առողջապահական կազմակերպիչները՝ խոշոր ԲԿ-ների սեփականատերերը, մեզ հետ զրույցում ասել էին, որ հետաքրքրված են այլընտրանքային պատվաստանյութ՝ «Moderna», «Pfizer» ներկրելու հարցում։ Ինչու ՀՀ քաղաքացին չունի ընտրության իրավունք՝ թեկուզ վճարովի այլ պատվաստանյութ ստանալու։ Հարցն ուղղեցինք ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, որն ասաց․

«Այս պահին հասանելիությունը չկա, որովհետև մասնավոր ընկերությունները, ցավոք սրտի, չեն կարողանում ձեռք բերել, որովհետև տվյալ պատվաստանյութերի արտահանումները խիստ սահմանափակ են և արվում են միայն միջկառավարական կամ Covak-ի հարթակի միջոցով։ Եվ իմ վերջին ճեպազրույցում էլ հայտնել եմ, որ աշխատանքներ տարվում են նաև այլ տարբերակներ ապահովելու համար։ Այս պահին առկա է 3 տեսակի պատվաստանյութ, որից որ «AstraZeneca»-ն այդ ցուցակի մեջ մտնում է: Այսինքն՝ մենք որևէ խնդիր չունենք Եվրոպա ճամփորդելու»։ Նկատեցինք, որ «AstraZeneca»-ից, հասկանալի պատճառներով, մարդիկ զգուշանում են։ Առողջապահության նախարարն ասաց, որ բոլոր պատվաստանյութերից էլ այս կամ այն չափով զգուշավորություն կա, որը բնական է։ Կգա «Pfizer»-ը, մարդիկ կզգուշանան «Pfizer»-ից, կգա «Moderna»-ն, դրանից կզգուշանան։ Այստեղ կարևորը, կրկնեմ, որ պատվաստանյութը անհրաժեշտություն է և դեղամիջոց է, և եթե այն բավարարում է բոլոր անհրաժեշտ չափանիշներին, ապա քաղաքացիները պիտի վստահեն մասնագետներին»։

Նախարարին հարց՝ Նուբար Աֆեյանի հետ ՀՀ-ն փորձե՞լ է բանակցել, և կա՞ն հույսեր «Moderna» բերելու։ Նախարարն ասաց՝ այո, իհարկե, բանակցել են, և, այո, նման հույսեր կան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ