Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում 3 մլրդ քովիդ-պատվաստում է կատարվել

Աշխարհում 3 մլրդ քովիդ-պատվաստում է կատարվել

180
0

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավի մեկնարկից ի վեր՝ դեկտեմբերից, ավելի քան 3,05 մլրդ դեղաչափ պատվաստանյութ է ներարկվել։ Նման տվյալներ է հրապարակել Bloomberg-ը։

 

«Պատմության մեջ պատվաստումային խոշորագույն արշավը շարունակվում է։ Ավելի քան 3,05 մլրդ դեղաչափ պատվաստանյութ է օգտագործվել 180 երկրում։ Վերջին ցուցանիշը կազմել է օրական մոտ 42,9 մլն դեղաչափ»,-ասված է հրապարակման մեջ։

 

Նշվում է, որ այդքան պատվաստանյութի հավասար բաշխման դեպքում խմբաքանակը կբավականացներ աշխարհի բնակչության 19,6 տոկոսի լիարժեք պատվաստման համար։ Սակայն բարձր եկամտով երկրները պատվաստումներն իրականացնում են ավելի քան 30 անգամ արագ, քան ցածր եկամուտ ունեցող երկրները։

 

Այսպիսով, ընդգծում է Bloomberg-ը, եթե պատվաստումային գործընթացի տեմպը չմեծացվի, կպահանջվի ևս մեկ տարի՝ գլոբալ իմունիտետի բարձր մակարդակի հասնելու համար։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ