Գլխավոր էջ Նորություններ «Սպուտնիկ V»-ն պաշտպանում է կորոնավիրուսի հնդկական հիմնամանրէից

«Սպուտնիկ V»-ն պաշտպանում է կորոնավիրուսի հնդկական հիմնամանրէից

192
0

«Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում է կորոնավիրուսի հնդկական հիմնամանրէից՝ չնայած այն բանին, որ դրա դեմ արդյունավետությունը նվազում է 2,6 անգամ: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական կենտրոնի գիտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Դենիս Լոգունովը:

 

«Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ արդյունավետության անկումը 2,6 անգամ չափազանց աննշան անկում է և ավելի քիչ է, քան աշխարհի բոլոր մյուս պատվաստանյութերի, այդ թվում և՛ Pfizer-ի, և՛ Moderna-ի դեպքում», ասել է Լոգունովը «Ռոսիա Սեգոդնյա» գործակալության կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ կենդանիների մոտ պաշտպանությունը 100 տոկոսով է պահպանվում:

 

Նա նաև շեշտել է, որ հիվանդությունից պաշտպանվելու միակ միջոցն Իսրայելի օրինակին հետևելն ու պատվաստվելն է:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ