Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանից հետ են պահանջել «Спутник V»֊ի համար վճարած գումարները

Ռուսաստանից հետ են պահանջել «Спутник V»֊ի համար վճարած գումարները

198
0

Գվատեմալայի Առողջապահության նախարար Ամելիա Ֆլորեսը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը պահանջել է Ռուսաստանից վերադարձնել այն կանխագումարը, որը վճարվել է հակակորոնավիրուսային «Спутник V» պատվաստանյութի մատակարարման համար, քանի որ այն դեռ չի հասել Գվատեմալայի տարածք։ «Մենք խնդրում ենք վերադարձնել գումարները համաձայն առաջարկի։ Ու եթե նրանք հետո կունենան հնարավորություն վաճառելու, մենք կվճարենք մատակարարման փաստով»,- ասված է նախարարի հայտարարության մեջ։ Խոսքը մոտ վեց միլիարդ ռուբլու մասին է, որը Գվատեմալան վճարել է 16 միլիոն դեղաչափ պատվաստանյութի համար։ Նշենք, որ չնայած այն բանին, որ Գվատեմալա մատակարարվել է 150 հազար դեղաչափ պատվաստանյութ, սակայն դա մայիս ամսին եւ հետո այլեւս մատակարարումներ չեն իրականացվել։ Այս լուրը Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը, որը զբաղվում է պատվաստանյութի արտահանմամբ, դեռ չի մեկնաբանել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ