Գլխավոր էջ Գլխավոր Իշխանության համար չունի նշանակություն, թե ինչ վաստակ ունի բուժաշխատողը. Գևորգ Գրիգորյան

Իշխանության համար չունի նշանակություն, թե ինչ վաստակ ունի բուժաշխատողը. Գևորգ Գրիգորյան

342
0

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը գրել է.

«Հիմա հասկանու՞մ եք, թե ինչքան կարևոր է երկրում ունենալ Բժշկական Օմբուդսմեն: Բժշկին չի պաշտպանում և չի էլ պաշտպանելու ոչ մի պետական կառույց: Բուժաշխատողները պետք է իրենք իրենց պաշտպանեն, եթե ցանկանում են ոլորտում դրական տեղաշարժ ապահովեն…

 

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանության համար չունի նշանակություն, թե ինչ վաստակ ունի բուժաշխատողը, քանի կյանք է փրկել բուժաշխատողը, քանի սերունդ է կրթել բուժաշխատողը և այլն…

 

Բժշկի նկատմամբ ունեցած հարգանքը իրականությունից վերածվել է առասպելի, որը ինչ-որ ժամանակաշրջանում օգտագործվել է ուսանողներին մոտիվացնելու համար: Ցավոք, բայց այսօր բուժաշխատողը ընդամենը գործիք է, որը օգտագործվում է այնքան ժամանակ մինչև «չփչանա», իսկ «փչանալու» պարագայում, խնամքով վերանորոգելու փոխարեն, այդ գործիքը դեն է նետվում և տեղը բերվում է նորը…

 

Կորոնավիրուսի տարածման ժամանակ ողջ ազգը «շնորհակալություն» էր հայտնում բուժաշխատողին, որովհետև կար սեփական կամ հարազատի կյանքը փրկելու շահը, սակայն հիմա, երբ այդ նույն բուժաշխատողներին կալանավորում են, հեռացնում են աշխատանքից, հետապնդում են, պախարակում են և ստորացնում են, հասարակությունը լուռ է: Մարդկանց պետք չէ «պրոբլեմատիկ» բուժաշխատող… Մարդիկ անհեռատես են… Մարդիկ չեն գիտակցում, որ հիվանդանալու պրագայում կրկին պետք է դիմեն այդ նույն մասնագետներին, ովքեր հաջողել են մարդկային կյանք փրկելու գործում:

 

Պետական կառույցների հրահանգով աշխատանքից հեռացման, կալանավորման, հետապնդման, պախարակման և ստորացման գործընթացը թակելու է բոլոր բուժաշխատողների դուռը, բայց բուժաշխատողները միամտաբար կարծում են, որ կարծիք չարտահայտելով, հնազանդվելով, պատվերով խոսելով, ցանկացած (նույնիսկ անվայել) առաջադրանք կատարելով և սեփական անձը աշխատավարձին ստորադասելով կկարողանան խուսափել վերը նշված գործընթացներից…

 

Ես էլի կսպասեմ… Մարդիկ պետք է ինքնուրույն հասկանան, թե ինչ է կատարվում և ինչ արհավիրք է գալիս, որը պատելու է ոչ միայն բուժաշխատողներին, այլ նաև սովորական քաղաքացիներին, որովհետև բուժման կարիք ունեն և ունենալու են բոլորը…

 

Լավ օր բոլորին ✌🏻»

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ