Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում գրանցվել է «դելտա-պլյուս» շտամով վարակման առաջին դեպքը

Ռուսաստանում գրանցվել է «դելտա-պլյուս» շտամով վարակման առաջին դեպքը

356
0

Հունիսի 25-ին ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել է «դելտա-պլյուս» շտամով վարակման առաջին դեպքը: «Ռոսպոտրեբնադզորի» գիտական ​​կազմակերպությունները սկսել էին ստուգել այս տեղեկատվությունը:

 

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի հայտարարությամբ՝ «դելտա-պլյուս» շտամով վարակման առաջին դեպքն արձանագրվել է մի կնոջ մոտ, ով հիվանդությունը թեթև է տարել:

 

«Ուզում եմ պարզաբանել, որ մանրամասն ուսումնասիրել ենք Ռուսաստանում նախորդ շաբաթ տարածված տեղեկատվությունը նոր շտամի մասին: Այն հաստատվեց: Սա իրականում «դելտա»-ի «դելտա-պլյուս» տարբերակն է: Միկին, ով վարակվել էր այդ շտամով, հիվանդությունը  թեթև է տարել: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Նոր շտամների նման զանգվածային տարածումը պահանջում է անհապաղ իմունիզացիա», – ասել է նա երեքշաբթի օրը Կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի  նիստում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ