Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում պատվաստված զբոսաշրջիկներին հնարավոր է պարտավորեցնեն PCR թեստ հանձնել

Վրաստանում պատվաստված զբոսաշրջիկներին հնարավոր է պարտավորեցնեն PCR թեստ հանձնել

187
0

Չնայած պատվաստումների լիարժեք կուրսին, Վրաստանում ակտիվորեն քննարկվում է բոլոր զբոսաշրջիկներն այդ երկիր մուտք գործելուց հետո պետք է թեստավորում անցնեն: Jnews-ի հաղորդմամբ, ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան

Նրա խոսքով, ռիսկերից խուսափելու համար նախատեսվում է ակտիվացնել զբոսաշրջիկների համար թեստավորման սխեման:

«Ակտիվ քննարկում է ընթանում, որ երկիր մուտք գործող զբոսաշրջիկն անկախ նրանից պատվաստված է, թե ոչ, հսկվի թեստավորման միջոցով: Այսօր մենք դեռ ունենք 72-ժամյա ռեժիմով փորձարկման պահանջ, չնայած պատվաստման կարգավիճակը բացառություն է, երբ մենք անհրաժեշտ չենք համարում, որ զբոսաշրջիկները կորոնավիրուսի փորձարկումներ անցնեն: Սակայն հաշվի առնելով ապագայի ռիսկերը՝ նախատեսվում է ակտիվացնել պատվաստված զբոսաշրջիկների թեստավորման սխեման», — հայտարարել է Թամար Գաբունիան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ