Գլխավոր էջ Uncategorized Ինչու՞ է կորոնավիրուսի հնդկական հիմնամանրէն համարվում ամենավտանգավորը

Ինչու՞ է կորոնավիրուսի հնդկական հիմնամանրէն համարվում ամենավտանգավորը

224
0

Գիտնականները դեռ ամիսներ առաջ են եկել այն եզրահանգման, որ կորոնավիրուսի հնդկական հիմնամանրէն՝ «Դելտա» տարբերակը, չափազանց արագ է տարածվում, ինչի պատճառով էլ այն համարվել է COVID-19-ի ամենավտանգտավոր հիմնամանրէն, սակայն ոչ բոլորին է հայտնի՝ ինչով է դա պայմանավորված։ Բժշկական համաշխարհային ընկերակցության ղեկավար Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին պարզաբանել է, թե ինչու է այս տարբերակը համարվում ավելի վտանգավոր։

 

Ինչպես նշել է մասնագետը, մուտացիայի հետևանքով վարակվելու դեպքում վիրուսն անմիջապես հայտնվում է հիվանդի կոկորդում, իսկ այս առանձնահատկությունն ապահովում է դրա արագ տարածումը։ Դրա հետևանքով վարակումից ընդամենը ժամեր անց մարդն արդեն իսկ դառնում է հիվանդության տարածող, ուստի առաջին օրերին հիվանդները կարող է նույնիսկ գլխի չընկնել վարակման մասին, սակայն նպաստել վիրուսի արագ տարածմանն ու հազարավոր մարդկանց վարակմանը։

 

Մոնտգոմերին պնդում է, որ կորոնավիրուսի հնդկական հիմնամանրէից ազատվելու միակ միջոցը բնակչության համընդհանուր պատվաստումն է, ինչի շնորհիվ մարդիկ նոր վտանգավոր մանրեահիմքի դեմ իմունիտետ կստանան։

 

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ