Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գերմանիայում համաճարակի հետ կապված ռեժիմը երկարաձգվել է

Գերմանիայում համաճարակի հետ կապված ռեժիմը երկարաձգվել է

345
0
Portrait of a young female tourist with german flag standing on the central square in front of the town hall building in Munich. Having a great vacation in Germany

Գերմանիայի խորհրդարանը որոշում է ընդունել ազգային մասշտաբի համաճարակի ռեժիմի գործողությունը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգելու վերաբերյալ։ Ռեժիմն առաջին անգամ սահմանվել էր 2020 թվականի մարտին՝ կապված կորոնավիրուսային պանդեմիայի հետ։

Սահմանված ռեժիմը թույլ է տալիս կառավարությանն ամեն անգամ կոնկրետ սահմանափակումներ ներմուծել կամ երկարացնել դրանք առանց խորհրդարանի և Բունդեսրատի՝ Դաշնային հողերի ներկայացուցիչների պալատի հատուկ սանկցիաների։

Ներկայում Գերմանիայում գործում է լոքդաուն, սակայն ոչ այնքան խիստ, որքան ձմռանը։ Դպրոցներն ու մանկապարտեզները բաց են, որոշ տարածքներում թանգարանները գործում են։ Տարածաշրջաններն աստիճանաբար անցնում են սահմանափակող միջոցառումների մեղմացման։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ