Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել մինչ հուլիսի 1-ը պատվաստումների սերտիֆիկատներ ներդնել

Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել մինչ հուլիսի 1-ը պատվաստումների սերտիֆիկատներ ներդնել

255
0

Արդարադատության եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը եվրոպական երկրներին կոչ է արել  ՊՇՌ թեստի արդյունքների կամ կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ տեղեկատվությամբ ազգային սերտիֆիկատներ ներդնել` չսպասելով համաեվրոպական փաստաթղթի հաստատմանը: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի Եվրախորհրդարանի լիագումար նիստին այս թեմայի շուրջ բանավեճի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ընթացակարգն արագացնելու համար այժմ անհրաժեշտ է բոլոր երկրներում հնարավորինս շատ վկայականներ տրամադրել, որպեսզի մինչ հուլիսի 1-ը դա մեզ համար անակնկալ չդառնա, եւ մենք պատրաստ լինենք պարզեցնել ազատ տեղաշարժման կարգը Եվրոպայում` պահպանելով որոշակի սահմանափակումներ»,- ասել է Ռեյնդերսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ