Գլխավոր էջ Նորություններ WSJ. SARS-CoV-2-ի վիրուսի գենետիկորեն բնորոշ նշանը վկայում է դրա արհեստական ծագման մասին

WSJ. SARS-CoV-2-ի վիրուսի գենետիկորեն բնորոշ նշանը վկայում է դրա արհեստական ծագման մասին

209
0

COVID-19 առաջացնող SARS-CoV-2 վիրուսի գենետիկորեն բնորոշ նշանը, ամենայն հավանականությամբ, վկայում է դրա արհեստական ծագման մասին, քանի որ այն ունի գենոմների այլ հաջորդականություն, որը տարբերվում է բնական ծագմամբ կորոնավիրուսից: Հենց դա, ինչպես համարում են The Wall Street Journal թերթում երկուշաբթի օրը հրապարակված հոդվածի հեղինակները, MD Սթիվեն Քուեյը եւ Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Մյուլլերը, առավել համոզիչ կերպով վկայում է հօգուտ SARS-CoV-2-ի լաբորատոր ծագման օգտին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկացի հետազոտողները վերլուծել են նոր կորոնավիրուսի առանձնահատկությունները եւ գտել են գենոմների այնպիսի հաջորդականություն` CGG-CGG-ի համադրությամբ, որը, նրանց կարծիքով, օգտագործվում է լաբորատոր պայմաններում վիրուսի արդյունավետությունը բարձրացնելու համար եւ չափազանց հազվադեպ է հանդիպում: Այսպիսով, նրանք ենթադրում են, որ SARS-CoV-2-ը ավելի շատ ձեռակերտ է, քան բնական:

Աղբյուրը՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ