Գլխավոր էջ Նորություններ ՄԱԿ-ի կենտրոնակայանի աշխատակիցները հուլիսի 6-ից կսկսեն աստիճանաբար վերադառնալ աշխատանքի

ՄԱԿ-ի կենտրոնակայանի աշխատակիցները հուլիսի 6-ից կսկսեն աստիճանաբար վերադառնալ աշխատանքի

227
0
Berlin, Germany - November 04: Antonio Guterres, High Commissioner for Refugees of UNHCR, attends a press conference in german foreign office on November 04, 2015 in Berlin, Germany. (Photo by Michael Gottschalk/Photothek via Getty Images)

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի աշխատակիցները հուլիսի 6-ից կսկսեն աստիճանաբար վերադառնալ աշխատանքի՝ սանիտարական սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ, որոնք ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլսում սահմանվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ ՄԱԿ-ի աշխատակիցներին ուղղված նամակում, հայտնում է ТАСС-ը:

Փաստաթղթում արձանագրված է, որ քաղաքում վերջին ամիսներին նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կրճատվել է:

«2021 թվականի հուլիսի 6-ից ամբողջ անձնակազմը, որը 2020 թվականի մարտից շաբաթական հինգ օր աշխատել է հեռավար ռեժիմով, աստիճանաբար կվերադառնա աշտատատեղեր»,- ասել է գլխավոր քարտուղարը ու հավելել, որ դա չի նշանակում հուլիսին զանգվածային վերադարձ կլինի գրասենյակներ: Նա պարզաբանել է, որ սկզբում համաշխարհային կազմակերպության աշխատակիցները պետք է աշխատավայրում գտնվեն շաբաթական մեկ օր կամ ավելի:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ