Գլխավոր էջ Նորություններ Լատվիան Վրաստանին կտրամադրի պատվաստանյութի 15 000 դեղաչափ

Լատվիան Վրաստանին կտրամադրի պատվաստանյութի 15 000 դեղաչափ

269
0

Լատվիան Վրաստանին կտրամադրի պատվաստանյութի 15 000 դեղաչափ,- այս մասին Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Ուրախ եմ, որ մենք խթան ենք հաղորդել գործընթացին և հաշվի առնելով նյութատեխնիկական խնդիրը, Covid-19-ի դեմ պատվաստանյութի 15 հազար դեղաչափ առաքվելու է Վրաստան»,- ասել է նախարարը:

Ռինկևիչսը ընդգծել է համավարակի դեմ պայքարի համատեղ ջանքերի կարևորությունը: Լատվիայի արտաքին գործերի նախարարը խոսել է ուղիղ չվերթների վերսկսման մասին և նշել, որ «Էար Բալթիկ»-ը շաբաթական երեք անգամ չվերթներ է իրականացնում դեպի Թբիլիսի-Ռիգա և հույս հայտնել, որ շուտով երթևեկությունը կվերադառնա նախահամավարակային վիճակ, ինչը կօգնի վերսկսել զբոսաշրջային երթևեկությունը երկրների միջև:

Հունիսի 7-8-ը Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը պաշտոնական այցով գտնվելու է Վրաստանում: Լատվիայի արտաքին գործերի նախարարը Վրաստան կատարելիք այցի ընթացքում հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի հետ:

Աղբյուրը՝ Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ