Գլխավոր էջ Նորություններ Ավստրիայի կանցլերը Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել «Սպուտնիկ V» պատվաստանյութի համար

Ավստրիայի կանցլերը Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել «Սպուտնիկ V» պատվաստանյութի համար

246
0

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն Է հայտնել «Սպուտնիկ V»-ի եւ կորոնավիրուսի դեմ պայքարում նախաձեռնությունների համար. Ավստրիայի ղեկավարի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում պատվաստանյութի աշխարհագրական ծագումը կարեւոր չԷ։

«Դե, իհարկե, մենք պետք Է հաղթահարենք համավարակը…Հնարավոր չԷր լինի այդ նպատակին հասնել, եթե մենք համատեղ չաշխատեինք գիտության եւ քաղաքականության բնագավառում: Ուստի ոչ մի դեր չի խաղում, թե որտեղից Է այդ պատվաստանյութը՝ Ամերիկայից, ԵՄ-ից, Ռուսաստանից կամ Չինաստանից: Կորոնավիրուսի դեմ յուրաքանչյուր պայքար ամբողջ աշխարհի հաջողությունն Է: Աշխարհաքաղաքական տարբերությունները դեր չեն խաղում»,-հայտարարել Է Կուրցը՝ հանդես գալով ՊՄՏՀ-2021-ի (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով) լիագումար նստաշրջանում:

«Ես շատ ուրախ եմ, որ «Սպուտնիկ V»-ն ներկայացված Է արդեն ավելի քան 60 երկրներում: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն նախագահ Պուտին, այդ ոլորտում ցուցաբերած նախաձեռնության համար»,-նշել Է Կուրցը:

 

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

 

Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանությունների քանակով «Սպուտնիկ V»-ն աշխարհում զբաղեցնում Է երկրորդ տեղը: Պատվաստանյութի արդյունավետությունը, ըստ պատվաստում ստացած 3,8 մլն ռուսաստանցիների անալիզի տվյալների արդյունքների, կազմել Է 97,6 տոկոս. դա ավելի բարձր ցուցանիշ Է, քան այն տվյալները, որոնք ավելի վաղ հրապարակվել Էին The Lancet բժշկական հանդեսի կողմից (91,6%), հաղորդել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Գամալեյայի անվան ԳՀԿ-ն: 2021 թվականի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում Է հունիսի 2-5-ը՝ անմիջակա ձեւաչափով: «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությունը հանդես Է գալիս որպես ՊՄՏՀ-ի գործընկեր, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ