Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ է COVID-19-ի ժամանակ թթվածնի մակարդակն ընկնում արյան մեջ

Ինչո՞ւ է COVID-19-ի ժամանակ թթվածնի մակարդակն ընկնում արյան մեջ

268
0

Կորոնավիրուսը խոցում է չհասունացած էիրտտրոցիտները` նվազեցնելով թթվածնի տեղափոխումը եւ թուլացնելով իմունային պատասխանը: Դա էլ հանգեցնում է թթվածնի մակարդակի իջեցմանն արյան մեջ COVID-19-ի ընթացքում: Նման եզրակացության են հանգել Reports Stem Cell ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները:

 

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս հետազոտությունը բացատրում է նաեւ այն, թե ինչու է դեքսամետազոն հակաբորբոքային դեղամիջոցն արդյունավետ COVID-19-ի բուժման համար:

 

Հիպոքսիան պոտենցիալ վտանգավոր վիճակ է, որի ընթացքում օրգանիզմի հյուսվածքների` թթվածնով հագեցվածությունը նվազում է: Այս խնդիրը սովորական է COVID-19-ով հիվանդների մեծ մասի համար, նույնիսկ եթե նրանք մեղմ ձեւով են տանում հիվանդությունը:

 

Ալբերտայի համալսարանի գիտնականները հետազոտել են COVID-19-ով 128 հիվանդի արյունը, որոնց թվում եղել են վերակենդանացման բաժանմունքներում ծանր հիվանդներ, միջին ախտանիշներ ունեցող մարդիկ եւ հիվանդությունը մեղմ ձեւով տանողները, ովքեր հիվանդանոց են գնացել միայն անալիզներ հանձնելու համաև:

 

Հեղինակները պարզել են, որ ախտանիշների սրության մեծացման հետ միասին հիվանդների մոտ արյան մեջ ավելի շատ չհասունացած, նորաստեղծ էրիտրոցիտներ կան: Առողջ մարդկանց մոտ չհասունացած էրիթրոցիտներտ գտնվում են ոսկրածուծում, իսկ արյան մեջ բացակայում են կամ 1 տոկոսից պակաս են կազմում: Իսկ COVID-19-ի ծանր ընթացքով հիվանդների արյան մեջ այս բջիջների ծավալը հասնում էր 60 տոկոսիի:

 

Թթվածինը փոխանցում են միայն հասուն էրիտրոցիտները, որոնք ապրում են միջինում մոտ 120 օր: Բացի այդ, պարզվել է, որ չհասունացած էրիտրոցիտները շատ զգայուն են կորոնավիրուսային վարակի նկատմամբ: Քանի որ վիրուսը գրոհում եւ ոչնչացնում է չհասունացած էրիտրոցիտները, օրգանիզմը չի կարող փոխարինել մահացած հասուն էրիտրոցիտները, եւ արյան մեջ թթվածին տեղափոխելու կարողությունը նվազում է:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ