Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կենդանիները նույնպես կարող են փոխանցել նոր կորոնավիրուսը

Կենդանիները նույնպես կարող են փոխանցել նոր կորոնավիրուսը

512
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը կարող է մարդկանց փոխանցվել ոչ միայն չղջիկներից, այլև ընտանի կենդանիներից։ Փոխանցող կարող են լինել շները, կատուները և այլն։

Մինչ այս հայտնի էր, որ ի սկզբանե Չինաստանում վարակը մարդուն է փոխանցվել հենց չղջիկներից։ Բայց հիմա ԱՀԿ-ն եզրակացության է եկել, որ վարակն արդեն հաղթահարել է այլ կենդանիների պաշտպանական մեխանիզմները, և դրանք նույնպես կարող են վարակակիր դառնալ։

Այս պահին նույնիսկ հայտնի չէ, թե կոնկրետ որ կենդանիների միջոցով կարող է փոխանցվել վարակը։ Սա նշանակում է, որ առայժմ վտանգավոր են համարվում բոլոր կենդանիները՝ և՛ ընտանի, և՛ վայրի։

Իսկ մսի կամ կաթնամթերքի միջոցով վարակի անցումը թույլ չտալու համար կազմակերպությունը կոչ է անում չուտել հում կամ կիսաեփ մթերքներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ