Գլխավոր էջ Նորություններ Ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին․ Արսեն Թորոսյան

Ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին․ Արսեն Թորոսյան

592
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաև լավ լուր հայտնեց: Նա հիշեցրեց, որ ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին, և մենք վիրուսի դեմ պայքարի աշխատանքները սկսելուց 40 օր դիմանալով, կարելի է ասել, որ շատ բարենպաստ վիճակում ենք: Նա նշեց, որ եղանակը տաքանում է, և վիրուսները ոչնչանում են արևի տակ և տաքության պատճառով, և փակ տարածքներում մարդկային կուտակումների նվազումները կանխարգելում են դրա առավել ինտենսիվ տարածումը:

Նախարարը նաև խորհուրդներ է տվել ազգաբնակչությանը, թե ինչպես պաշտպանվել վարակից:

«Մեր խորհուրդները նույնն են, ինչ բոլոր շնչառական վարակների դեպքում:

Խուսափել հիվանդ մարդու հետ շփվելուց, եթե անհրաժեշտություն կա շփվելու, ապա կրել դիմակ

հաճախ լվանալ ձեռքերը. եթե հնարավորություն չկա օճառով և ջրով, ապա ախտահանել ալկոհոլային հիմքով նյութով

հաճախ օդափոխել սենյակները»,-նշել է նա և տվել հավելյալ երկու մշակութային խորհուրդ:

«Եկեք դադարենք համբուրվելով և ձեռքով բարևելը, որովհետև ձեռքով վիրուսը կարող է փոխանցվել»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ