Գլխավոր էջ Նորություններ Անհապաղ կերպով մշակել և ընդունել անհրաժեշտ իրավակարգավորումներ․ Սասնա Ծռեր

Անհապաղ կերպով մշակել և ընդունել անհրաժեշտ իրավակարգավորումներ․ Սասնա Ծռեր

493
0

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման արձանագրված դեպքի առնչությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Կորոնավիրուս. անցնել կառավարման արտակարգ ռեժիմի Հայաստանում արդեն արձանագրվել է կորոնովիրուսով հիվանդացության դեպք: Գործող իշխանությունից պահանջում ենք դուրս գալ առօրեականության հոգեվիճակից, սթափվել և արդյունավետ քայլեր կատարել բնակչության պաշտպանության նպատակով: Այդ նպատակով անհրաժեշտ է անցնել կառավարման արտակարգ ռեժիմի՝ առնվազն կատարելով հետևյալ քայլերը.

1. մշակել և հաստատել գործողությունների ծրագիր,

2. ստեղծել արտակարգ իրավիճակի կառավարման շտաբային մարմին,

3. իրականացնել իրավիճակի մոնիթորինգ և պարբերաբար իրազեկել բնակչությանը,

4. հնարավորինս ուժեղացնել սահմանային անցակետերի կանխարգելիչ հսկողությունը, արգելել կորոնավիրուսի տարածման օջախներ ունեցող երկրներից մուտքը ՀՀ, բացառել հավաքները, մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումները, սահմանափակել բնակչության տեղաշարժը,

5. առնվազն փակել նախադպրոցական և դպրոցական հիմնարկները, իսկ հիվանդության տարածման աճման դեպքում՝ նաև բուհերը և այլ հաստատությունները,

6. ապահովել բնակչության ուսուցումը,

7. ստեղծել հիվանդության տարածման կանխարգելման և հիվանդների բուժօգնության համար անհրաժեշտ ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ ու ֆոնդեր և սահմանել դրանց օգտագործման կարգը,

8. մոբիլիզացնել և ներգրավել պետական կառավարման համակարգի, ինչպես նաև՝ հանրային ինստիտուտների, մասնավոր բիզնեսի և բնակչության ռեսուրսները (օրենքով սահմանված շրջանակներում և/կամ համաձայնաբար),

9. հնարավոր աջակցության համար դիմել արտերկրաբնակ հայությանը և կազմակերպել դրա արդյունավետ ընդունումն ու օգտագործումը,

10. անհապաղ կերպով մշակել և ընդունել անհրաժեշտ իրավակարգավորումներ,

11. բավարար մակարդակով համագործակցել միջազգային կառույցների և օտարերկրյա գործընկերների հետ՝ առաջադեմ փորձի ներառման միջոցով իրավիճակն առավելագույն արդյունավետությամբ կառավարելու համար»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ