Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեցին բուժաշխատողներից քչերը. բժշկի անդրադարձը

Ինչու՞ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեցին բուժաշխատողներից քչերը. բժշկի անդրադարձը

1143
0

Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը գրել է.

 

Կորոնավիրուսի դեմ պայքարում բոլոր կովիդ-կենտրոնների բուժաշխատողները ցուցաբերել են և դեռ շարունակում են ցուցաբերել անմնացորդ նվիրում մարդկային կյանքին և իրենց աշխատանքին: Բոլոր բուժաշխատողները՝ մայրապետից մինչև բաժանմունքի ղեկավար օր ու գիշեր աշխատել են, որպեսզի մի կյանք ավել փրկեն…

 

Սակայն ՀՀ նախագահի կողմից պարգևատրում ստացան շատ քչերը, մասնավորապես պարգևատրվեցին ոլորտի ադմինիստրատիվ աշխատողները:

 

Հարգելի բուժաշխատողներ, մայրապետեր, բուժքույրեր և բժիշկներ, դուք բոլորդ եք արժանի պետական բարձր պարգևի, որովհետև ցանկացած բուժական գործի ընթացքում ողջ բաժանմունքը պետք է գործի և գործում է իբրև մեկ ամբողջական օրգանիզմ, որը չի կարելի բաժանել, որովհետև այդ ընթացքում ամեն բուժաշխատող ունի իր ուրույն և անփոխարինելի դերը՝ սա է իմ կարծիքն ու դիրքորոշումը:

 

Իսկ պարգևատրված բուժաշխատողներին շնորհավորում եմ և մաղթում եմ բեղուն աշխատանք:

 

Հ.Գ. այս հարցին դեռևս անդրադարձ կկատարեմ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ