Գլխավոր էջ Նորություններ Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2500 մարդ

Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2500 մարդ

236
0

Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումների մեկնարկից մինչ օրս պատվաստվել է 2500 քաղաքացի։ Առաջնային բուժսպասարկման օղակներում նկատվում է դիմելիության ակտիվացում։ Պատվաստումներն իրականացվում են պոլիկլինիկաներում նաև շաբաթ և կիրակի օրերին, գործում է  նաև շարժական կայանը: Պատվաստվում են նաև աշխատանքային կոլեկտիվները, որոնք ամենօրյա և անմիջական շփման մեջ են։ Պոլիկլինիկաների բուժանձնակազմերն արդեն ստանում են պատվաստանյութերի երկրորդ չափաբաժինը:

«Օրական միջինը մենք  ունենում ենք 150-200 պատվաստում, այսինքն՝ այս վերջին ժամանակաշրջանում բարձրացել է պատվաստումային ընդգրկվածությունը, արդյունքում մենք ունենում ենք ավելի ու ավելի  շատ պատվաստվողներ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի իմունականխարգելման պատասխանատու Սոնյա Ոսկանյանը։

Գյումրիի կենտրոնական հրապարակում ամեն օր գործում է շարժական  կայանը,  կիրառվում է նաև շրջիկ պատվաստման ծառայությունը:

«Գյուղերից դիմել են և փորձում են տեղում իրենց պատվաստումները ստանան, այսինքն՝ գյուղերի բնակչությունը իրենք են նույնիսկ ցանկություն հայտնել, որ եթե հնարավոր է, մենք արտագնա շրջիկ մեքենաներով իրականացնենք պատվաստումներ գյուղերում»,- նշել է Սոնյա Ոսկանյանը։

Հայաստանում կիրառվող բոլոր երեք պատվաստանյութերն էլ ըստ իմունոլոգների արդյունավետ են ու դրական ազդեցություն են թողնում վիրուսի շրջանառվող բոլոր շտամների վրա՝ բարձրացնելով  դիմադրողականությունը: Մինչ օրս հետպատվաստումային բարդություններով  հիվանդանոցներ դիմած քաղաքացիներ չեն ունեցել ։

«Պատվաստումները էֆեկտիվ են այնքանով ,որ մարդուն պաշտպանում է հիվանդանալուց,մարդը  կարող է չհիվանդանալ կամ եթե  նույնիսկ  հիվանդանա, թեթև ընթացք կունենա, չի ծանրանա վիճակը և ընդհանրապես կբացառվի մահվան դեպքերը»,-նշել է Սոնյա Ոսկանյանը։

Պատվաստված բոլոր քաղաքացիների տվյալները մուտքագրվում է ընդհանուր  համակարգ, ստեղծվել է նաև բջջային հավելված, որը հատկապես կիրառելի է երկրից դուրս մեկնող քաղաքացիների համար: Հավելվածում մանրամասն տեղեկատվություն է տրամադրվում ստացած պատվաստումների ու պատվաստանյութի տեսակի մասին:

Պատվաստումներին զուգահեռ Շիրակի մարզում նվազել են կորոնավիրուսով վարակվածության դեպքերն ու պոլիկլինիկաների դիմելիությունը: Միևնույն ժամանակ խիստ անհրաժեշտ է հակահամաճարակային կանոնների պահպանումը շարունակել։ Հունիսից մարզում կսկսվեն ուսուցիչների և դպրոցների աշխատակիցների համընդհանուր պատվաստումները։

Աղբյուրը` Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ