Գլխավոր էջ Նորություններ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո Բրիտանացի մոդելը մահացել է

AstraZeneca-ով պատվաստվելուց հետո Բրիտանացի մոդելը մահացել է

200
0

Բրիտանացի մոդել Սթեֆանի Դյուբան մահացել է թրոմբոզի հետեւանքով, որն առաջացել է բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութով պաստվատվելուց հետո, հայտնում է The Sun-ն։

Մոդելը կյանքից հեռացել է 39 տարեկանում։ Պարբերականի տեղեկություններով՝ Դյուբան առաջին դեղաչափը ստացել է մայիսի 6-ին Կիպրոսի Պաֆոս քաղաքում։ Նույն օրը նա սոցիալական ցանցի իր էջում գրել է․ «Եվ այսպես, այսօր ինձ պատվաստել են։ Ատում եմ ասեղները, եւ այս օրը բացառություն չէ։ Հիմա ես ինձ սարսափելի եմ զգում։ Ժամանակն անցկացնում եմ մահճակալում պիցցայով»։

Մեկ շաբաթ անց մոդելին շնչառության հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Այդ ժամանակ Դյուբան սոցիալական ցանցերում հայտնել է, որ մարմնում դող է սկսվել, կծկվում էին բոլոր հոդերը։ Բացի այդ՝ նրան անհանգստացնում էին գլխացավերը։ «Մայրս ու հայրս ինձ ուղարկեցին կորոնավիրուսի թեստ հանձնելու, որի արդյունքը, բարեբախտաբար, բացասական էր։ Սակայն մեզ համար հասկանալի չի դարձել, թե ինչն է խնդիրը։ Գուցե այդպիսին է եղել արձագանքը պատվաստանյութին»,- գրել էր նա։

Մայիսի 19-ին Դյուբան հայտնվել է կոմայում։ Ավելի ուշ տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ տեղի է ունեցել արյունազեղում ուղեղում, ինչը մայիսի 22-ին հանգեցրել է նրա մահվանը։

Նիկոսիայում պետական հիվանդանոցի առողջապահական ներկայացուցիչները հայտնել են, որ մոդելը լուրջ հիվանդություններ չի ունեցել։ Նրանք նաեւ նշել են, որ Դյուբայի մահվան պատճառները կքքնվեն Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ