Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են նախաքաղցկեղային վիճակի մասին հուշող հիմնական ախտանշանները

Որո՞նք են նախաքաղցկեղային վիճակի մասին հուշող հիմնական ախտանշանները

172
0

Վիրաբույժ ու ուռուցքաբան Իվան Կարասևն իր ինստագրամյան էջում անդրադարձել է կոկորդի կամ ձայնալարերի լորձաթաղանթին վտանգավոր նորագոյացությունների՝ պոլիպների առաջացմանը՝ ներկայացնելով դրանց մասին հուշող հիմնական ախտանշանները։

Մասնագետի խոսքով՝ այս նորագոյացությունների մասին կարող են վկայել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են հաճախակի դարձած հազը, դժվարացած շնչառությունը, բորբոքումներն ու ձայնի քրոնիկ խռպոտությունը։ Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին, քանի որ դրանք անուշադրության մատնելը կարող է դառնալ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման պատճառ։

«Բուժումը ժամանակին չսկսելու դեպքում կարող են ի հայտ գալ բարդություններ շնչառության ամբողջական խանգարման, ձայնի կորստի և պոլիպների՝ չարորակ նորագոյացությունների վերափոխման տեսքով», – բացատրել է մասնագետը։

Ինչպես շեշտել է Կարասևը, նորագոյացության հեռացումը ցուցվում է կոկորդում պապիլոմաների արագ աճի դեպքում, ձայնի խռպոտության կամ կորստի, ինչպես նաև կոկորդի լուսանցքի նեղացման դեպքում, որն ուղեկցվում է շնչառության խանգարմամբ։

«Վիրահատության ժամանակ շատ կարևոր է նորագոյացությունն «արմատախիլ» անելը հետագայում ռեցիդիվներից խուսափելու համար», – գրել է բժիշկը՝ հավելելով, որ ցուցումների դեպքում վիրահատական միջամտությունը թույլ կտա խուսափել պոլիպների՝ օնկոգեն նորագոյացության վերափոխվելուց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ