Գլխավոր էջ Նորություններ EFSA-ն E171-ի սննդային գունանյութը վտանգավոր է համարել

EFSA-ն E171-ի սննդային գունանյութը վտանգավոր է համարել

217
0

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան բաժանմունքի մասնագետներին հանձնարարել է ստուգել սննդի մեջ տիտանի երկօքսիդ պարունակող սննդային հավելումները, որոնք վտանգավոր է ճանաչել Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA): Այդ մասին հաղորդում է «Իզվեստիան»-ն:

«Հրահանգը տրվել է Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալության (EFSA) կայքում հրապարակված հոդվածի պատճառով՝ որում սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող E171 արհեստական գունանյութի (տիտանի երկօքսիդ) գենոտոքսիկության վերաբերյալ մտահոգություններ էր հայտնվել: Ռուս փորձագետները կգնահատեն հնարավոր ռիսկերը և ռուսական օրենսդրությունը եվրոպական օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը »,- ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, Պոպովան նշել է, որ ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորն ուսումնասիրություն էր անցկացրել E171-ի վտանգի վերաբերյալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ