Գլխավոր էջ Նորություններ ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիները տեղափոխվել են հիվադանոց

ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիները տեղափոխվել են հիվադանոց

357
0
Medical drip in hospital corridor, concept of treatment

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում մայիսի 10-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երկու քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Ներկա պահին քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ»,- գրել է Դանիելյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում Պարեկապահակային ծառայության հաշվեկշռում գրանցված ավտոմեքենայի մասնակցությամբ մայիսի 10-ին տեղի էր ունեցել ավտովթար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ