Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ֆինլանդիան կորոնավիրուսը դասեց առավել վտանգավոր հիվանդությունների շարքին

Ֆինլանդիան կորոնավիրուսը դասեց առավել վտանգավոր հիվանդությունների շարքին

2057
0

Ֆինլանդիան փետրվարի 14-ին թարմացրել է իր վտանգավոր հիվանդությունների ցանկը, որտեղ ներառված է նոր տիպի կորոնավիրուս կոչված վարակը, այս մասին է հաղորդում Ֆինլանդիայի Առողջապահության նախարարությունը:

«Նոր տիպի կորոնավիրուսի ծանր վարակը այսուհետ ներգրավված է լինելու առավել վտանգավոր վարակների ցանկում»,- այս մասին  նշվում է հաղորդագրության մեջ:

РИА Новости-ն հայտնում է` կորոնավիրուսը`առավել վտանգավոր հիվանդությունների մեջ ընդգրկելու փաստը զգոնություն է պահանջում  բժշկական անձնակազմից, և բժիշկների պահանջվածությունը և աշխատանքը սկսում է ավելի կարևորվել:

«Բժիշկը, ով պատասխանատու է վարակիչ հիվանդությունների համար, կարող է առանց ախտանիշների կարանտինային ժամկետ սահմանել: Կարանտին սահմանելու նպատակը վարակիչ հիվանդությունների կանխարգելումն է, որն ուղեկցվում է մարդկանց հոսքերի, առօրյա գործունեության սահմանափակմամբ: Մարդը սովորաբար կարանտինի մեջ է գտնվում տնային պայմաններում: Բժիշկը կարող է կարանտինը չեղարկել, եթե համոզված է, որ տվյալ մարդու մոտ հիվանդությունն իսպառ բացակայում է: Կարանտինի շրջանը սովորաբար տևում է մի քանի շաբաթ»:

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները դեռևս դեկտեմբերի  31-ին հայտարարել են անհայտ վիրուսի բռնկման մասին, որն առաջինը նկատվել է Ուհան քաղաքում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ