Գլխավոր էջ Նորություններ Քանի որ Կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք...

Քանի որ Կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Արսեն Թորոսյան

4537
0

Ինֆեկցիոն ծառայությունները և ընդհանրապես ամբողջ համակարգը հավելյալ հրահանգներ է ստացել, թե ինչ պետք է անել կորոնավիրուսով հիվանդ հայտնաբերելու դեպքում՝ ում պետք է զանգահարել, որտեղ տեստավորել, ուր հոսպիտալացնել և այլն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Քանի որ Կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ ու հատուկ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Մենք նախնական որոշել ենք՝ եթե նման դեպք հայտնաբերվի, կախված ծանրությունից, այն վարվելու է մեր ինֆեկցիոն ծառայություններում: Անհրաժեշտության դեպքում ծառայություն մատուցող հիվանդանոցների ցանկն ու հզորությունները կավելացվեն»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է դեղորայքին, Թորոսյանը նշել է, որ հատուկ բուժում չկա, ինչպես մյուս վիրուսների դեպքում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ