Գլխավոր էջ Նորություններ Կենտրոնների միացման հետ կապված գործընթացը պետք է հասցնենք իր տրամաբանական ավարտին․Արսեն Թորոսյան

Կենտրոնների միացման հետ կապված գործընթացը պետք է հասցնենք իր տրամաբանական ավարտին․Արսեն Թորոսյան

707
0

Այն ինչ  տեղի է ունենում կոնկրետ կենտրոնի, կոնկրետ անձանց հետ, չեմ ցանկանա շատ մեկնաբանել, որովհետև եղել է առողջապահության նախարարի լիազոր մարմնի հրաման, այն է՝ փոխել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեին, ով հրաժարվել է կատարել կառավարության որոշման պահանջները․ բազմաթիվ անգամներ չի տրամադրել փաստաթղթեր և չի իրականացրել կառավարության որոշման պահանջը, որոնցից մեկն է կենտրոնների միացումը։

Այս մասին փետրվարի 27-ին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նախարարի՝ որոշ անձանց այն պնդումը, որ տեղի է ունենում համակարգի ոչնչացում, դա խոսում է մանիպուլացիաների մասին։

«Շատ լավ պատկերացնում եմ ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի դեմ պայքարի բոլոր միջոցառումները և այդ թվում նաև գիտեմ այդ համակարգում եղած անձանց շատ այլ շահերի մասին։ Ուստի այն գործընթացները, որոնք սկսել են, պետք է հասցնենք իրենց տրամաբանական ավարտին»,-ասաց նա։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ