Գլխավոր էջ Նորություններ Բժշկական կենտրոնի ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձ բարձրացել է

Բժշկական կենտրոնի ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձ բարձրացել է

1520
0

Արտաշատի ԲԿ-ի ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձ բարձրացվել է: Դա հնարավոր է դարձել տարիներ շարունակ բուժկենտրոնում կուտակված պարտքերը զրոյացնելու արդյունքում:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարականով՝ ԲԿ-ում հունվար ամսվա արդեն վճարված աշխատավարձերի համար կկատարվի վերահաշվարկ և կվճարվի տարբերությունը:

Հիշեցնենք, որ Արտաշատի ԲԿ-ն ունեցել է 216 մլն ՀՀ դրամ պարտք, որը մարվել է 2019 թվականին: Անցած տարի այս բուժհաստատությունում կրկնակի ավելացել են նաև վճարովի ծառայությունների մուտքերը, ինչի հետևանքով կենտրոնը վերազինվել է գերժամանակակից սարքավորումներով:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ