Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ են «Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ-ի աշխատակիցներն ազատվել աշխատանքից․ պարզաբանում

Ինչու՞ են «Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ-ի աշխատակիցներն ազատվել աշխատանքից․ պարզաբանում

1409
0

«Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ-ի բուժքույրերից Ժենյա Մկրտչյանն ասել է, որ անհիմն կերպով մեծաթիվ մարդկանց փորձում են ազատել աշխատանքից՝ ասելով՝ եկեք, դիմում գրեք, կամ էլ այնպես կգրենք, որ ուրիշ տեղ աշխատանքի չեք ընդունվի։

«Ինչ-որ մեկը հարձակվեց վրաս, ուզում էր հարվածել, հայհոյեց: Ի՞նչ իրավունքով են ինձ ասում, դու պետք է դիմում գրես, գնաս: Միայն ինձ չէ, տարբեր բաժիններից մարդկանց ստիպում են, որ գրեն ազատման դիմումներ, 8 հոգու վերակենդանացման բաժանմուքից են ազատել: Ամեն բաժիններից էլ ազատում են՝ բերելով իրենց մարդկանց՝ մորքուրի, հորքուրի աղջիկներին, մեկը մյուսի հարսին է բերում, մեկը մյուսի տալի աղջկան է բերում՝ ազատելով մնացածին»,- պատմել է Ժենյա Մկրտչյանը:

Այս առիթով Medmedia լրատվականը կապ հաստատեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։

«Անհիմն կերպով ոչ ոք աշխատանքից չի ազատվել։ Ընդամենը եղել է աշխատանքային պարտականությունների խիստ թերացում,  որին հաջորդել է համարժեք  «պատիժը»։ Սա փրփուրներից կախվելու հնարավորություն է․ բոլոր լրատվամիջոցներին, որոնց ճանաչում է, կամ որոնց խորհուրդ են տվել, փորձում է այլ գույներով ներկայացնել իրականությունը »,-նշեց Ծովինար Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ իրականությունն այլ է․ աշխատանքի ընդունումներն ու ազատումներն աշխատանքային պրոցեսներ են, որը տեղի է ունենում ցանկացած հիմնարկությունում՝ անկախ նրանից՝ դա բուժկենտրոն է, կրթական հաստատություն, թե այլ։

«Սա անձանց խնդիր է, թե ովքեր ինչպես են փորձում արդարանալ, իրենց աշխատանքային թերացումներն այլ ֆոնով և գույներով ներկայացնել, որպեսզի իրավիճակից օգտվեն, այլ ոչ թե համարժեք պատիժ կրեն»,- պարզաբանեց մամուլի խոսնակը։

Ծովինար Խաչատրյանը հավելեց, որ խոսքը վերաբերում է Ժենյա Մկրտչյանի հերթափոխի մարդկանց, քանի որ նա միակը չէ, ով թերացել է։

 

Սառա Հարությունյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ