Գլխավոր էջ Գլխավոր ՁԻԱՀ֊ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակազմը բողոքի ակցիա է իրականացնում

ՁԻԱՀ֊ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակազմը բողոքի ակցիա է իրականացնում

657
0

ՁԻԱՀ֊ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շուրջ ծավալված իրադարձություններով պայմանավորված՝ Կենտրոնի աշխատակիցներն այս պահին  Կառավարության շենքի մոտ իրականացնում են բողոքի ակցիա։ Աշխատակիցների պահանջը մեկն է՝  ՁԻԱՀ֊ի կանխարգելման հանրապետական կենտրոնը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու շուրջ կազմակերպել մասնագիտական քննարկում։

Հիշեցնենք, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից, ով հունվարի 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ։ Ավելի ուշ բերման են ենթարկել  ՁԻԱՀ֊ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրենին։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ