Գլխավոր էջ Պաշտոնական Նախարարն ազատել է աշխատանքից ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենին

Նախարարն ազատել է աշխատանքից ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենին

2125
0

ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի No __24-Ա__ հրամանով 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից։ Վերջինս հունվարի 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ։

Փետրվարի 26-ին կենտրոնի աշխատակազմին առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, ինչը աշխատակիցները դիտարկում են որպես արդարացի պահանջները չլսելու, աշխատողներին լռեցենելու փորձ, ինչն ըստ նրանց՝ անընդունելի է:

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները շարունակում են արտահայտել իրենց անհամաձայնությունը կենտրոնի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ