Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի առկայությունը ստուգելու 95 հետազոտություն

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի առկայությունը ստուգելու 95 հետազոտություն

762
0

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել են Հայաստան կորոնավիրուսի ներթափանցման կանխման միջոցառումներին։

Նախարար Թորոսյանի խոսքով փետրվարի 26-ի դրությամբ աշխարհի 37 երկրներում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր՝ 2718 մահվան ելքով։ Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին՝ նա հավելեց․

«Այն ջերմաչափումը և բուժզննումը, որ կատարվում է սահմանային անցակետերում առավելագույնն է, որ հնարավոր է անել նման հիավանդության դեպքում։ Հետևաբար այս պահի դրությամբ որևէ ահագնացող դեպք չենք ունեցել։ Մինչ օրս Հայաստանում կատավել է 95 հետազոտություն, որոնցից բոլորը եղել են բացասական։ Ներկսայումս ունենքո 850 հեռտազոտության թեստ, ևս 3000-ը շուտով կստանանք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելեց, որ Հայաստանում  վիրուսի մասին տեղեկութւյան առկայության դեպքում, բացառվում է, որ կառավարությունը թաքցնի հանրությունից»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ