Գլխավոր էջ Նորություններ Քովիդի կանխարգելման համար անհրաժեշտ է որակի բերել առողջապահության առաջնային օղակը. Սոֆյա Հովսեփյան

Քովիդի կանխարգելման համար անհրաժեշտ է որակի բերել առողջապահության առաջնային օղակը. Սոֆյա Հովսեփյան

426
0

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել է.

 

«Քովիդի կանխարգելման համար անհրաժեշտ է որակի բերել առողջապահության առաջնային օղակը, այլապես ոչ պատվաստանյութը կօգնի, ոչ էլ պատվաստվելը:

Բուժառուն զանգահարում է պոլիկլինիկա ներկայացնելով գանգատներ և պոլիկլինիկայից ասում են «Անվճար թեսթ կարող եք հանձնել չորս օր հետ, եթե շուտ եք ուզում , ապա վճարովի հիմունքներով հանձնեք»: Եթե Քովիդի դրական արդյունք լինի , պատկերացրեք էդ բուժառույի վիճակը, երբ չորս օր պետք է ինքնաբուժությամբ զբաղվի և հետո հաստատվի, ծանրանա տեղափոխվի հիվանդանոց, որտեղ էլ փրկվի կամ ոչ . բախտի բան է …

Էս խնդիրը մի տարի էլ ասվում է, կամ էլ սկսում են առանց ԿՏ անելու անտիբիոտիկով բուժել , երբ հաստատված չէ թոքաբորբ և այլն ու հետո այնքան են խորացնում, որ երբ հաստատվում է թոքաբորբ այլևս լուրջ խնդիր է դառնում: Երբեք առաջնային օղակը չվերահսկվեց և այսօր մահացությունների ցուցանիշը, երբ նայում ես ու սկսում հետաքրքրվել, մեղավորը միշտ բուժառուն է և ոչ թե բժշկի անբարեխղճությունը կամ անկազմակերպ գործընթացը : Թերևս առաջինն էլ իր մեղքի բաժինն ունի, բայց ոչ միշտ կամ համատարած:

Այսօր նայում եմ պատվաստման տեսանյութ, բուժքույրը առանց ձեռքերի ախտահանման, առանց ձեռնոցի, առանց այցելուի թևը ախտահանելու ներարկում է: Էդքանը տեսնելուց հետո , ձեր պես 1000 էլ լինի, ամբողջ կառավարությունը չէ , ԱՆ աշխատակիցներն էլ պատվաստվեն մարդ չի գնա պատվաստվելու: Լա՜վ, գոնե նկարելուց նորմերի պահպանման իմիտացիա արեք »։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ