Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն թույլատրել է ևս մեկ COVID-պատվաստանյութի կիրառում

ԱՀԿ-ն թույլատրել է ևս մեկ COVID-պատվաստանյութի կիրառում

185
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամերիկյան Moderna ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութը ներառել է արտակարգ իրավիճակներում գործածման համար խորհուրդ տրվողների ցանկում։ Փորձագետները խորհուրդ են տալիս այդ պատվաստանյութն օգտգործել 18-ից բարձր տարիքի պացիենտների համար։

Moderna-ի mRNA 1273 պատվաստանյութը 5-րդ է, որը հավանության է արժանացել ԱՀԿ-ի կողմից։ Այն ունի 94․1 տոկոս արդյունավետություն։

Ավելի վաղ ԱՀԿ-ն հավանություն էր տվել Pfizer-ի, Janssen-ի և AstraZeneca-ի 2 պատվաստանյութերի կիրառմանը։

ԱՄՆ-ում Moderna-ի պատվաստանյութի օգտագործումը թույլատրվել է դեկտեմբերի 16-ին, իսկ մի քանի օր անց թույլտվություն է ստացվել նաև ԵՄ-ից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ