Գլխավոր էջ Նորություններ Պատվաստումից հետո նախարարի մոտ ի հայտ է եկել մկանային ցավ և թուլություն

Պատվաստումից հետո նախարարի մոտ ի հայտ է եկել մկանային ցավ և թուլություն

763
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո երեկոյան կար թուլություն, մկանային ցավ: Սակայն հաջորդ օրը այս նշաններն արդեն անցան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը եւ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութով:

Իրենց խոսքով, հատուկ էր ընտրված հենց այս պատվաստանյութը, քանի որ ամենաշատը հենց դրա մասին են սուտ լուրեր տարածում: Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ 200 մլն պատվաստվածից միայն մի քանի տասնյակի մոտ են խնդիրներ առաջացել: Սակայն այդ 200 մլն մարդը եթե վարակվեր կորոնավիրուսով, մոտ 4 մլն մահվան դեպք կլիներ (վարակվածների մոտ 2 տոկոսը մահանում է):

Նախարարի պաշտոնակատարի խոսքով, շատ կարեւոր է օր առաջ պատվաստումային գործընթացը ընդլայնել: Կարեւոր է նաեւ, որ պաշտոնյաները իրենց իսկ օրինակով ցույց տան բնակչությանը, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն անվտանգ են եւ արդյունավետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ