Գլխավոր էջ Օրվա թեման Արտամարմնային բեղմնավորում․ բազմապտուղ հղիության ռիսկերը

Արտամարմնային բեղմնավորում․ բազմապտուղ հղիության ռիսկերը

2182
0

Ամբողջ աշխարհում բազմապտուղ հղիությունը համարվում է բարձր ռիսկայնությամբ հղիություն, քանի որ այն հղի է բարդություններով ի տարբերություն միապտուղ հղիության։ Բազմապտուղ հղիության արդյունքում երեխաներն ավելի հաճախ են փոքր կամ շատ փոքր քաշով ծնվում և ոչ միշտ են ծնվելիս լիարժեք զարգացած լինում, այս պատճառով հաճախ բախվում են տարբեր խնդիրների և հիվանդությունների:

Համարվում է, որ որքան պտուղները մեծաթիվ են, այնքան բարձր է խնդիրների հավանականությունը.

« Երկվորյակները շատ հաճախ են լիովին հասուն ծնվում, սակայն եռյակները և քառյակները, որպես կանոն, ծնվում են սահմանված ժամկետից մի քանի շաբաթ վաղ և ավելի հաճախ են առողջական խնդիրներ ունենում, քան երկվորյակները և միապտուղ նորածինները»,-Medmedia.am-ի հետ զրույցում նշեց գինեկոլոգ Անի Երեմյանը։

Վերջին 30 տարիների ընթացքում բազմապտուղ ծնունդների հաճախականությունն աճել է,հիմնականում՝վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ:Բազմապտուղ հղիության դեպքում անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ որոշել բազմապտուղ հղիության խորիոնը քանի հատ է : Գերձայնային հետազոտության միջոցով խորիոնի քանակը որոշելու օպտիմալ ժամկետը երկրորդ եռամսյակի սկիզբն է :Հղիին պետք է բացատրել սկրինինգի և ախտորոշիչ թեստերի նպատակներն ու հնարավոր արդյունքները՝հղիների մտահոգությունները հնարավորինս նվազեցնելու նպատակով:

«Կարևոր է քննարկել սննդային հավելումների,սննդակարգի և կենսակերպի վերաբերյալ հարցերը:Բազմապտուղ հղիությունների ժամանակ մեծանում է հղիների անեմիայի զարգացման ռիսկը: 20-24 շաբաթական ժամկետում պետք է անցկացնել արյան ընդհանուր քննություն՝երկաթի կամ ֆոլաթթվի կարիքի վաղ բացահայտման համար,իսկ 28-30 շաբաթական ժամկետում կրկնել հետազոտությունը՝ համաձայն նախածննդյան խնամքի պահանջների»,-նշեց գինեկոլոգը և հավելեց, որ բազմապտուղ հղիությունների ընթացքում կատարված յուրաքանչյուր նախածննդյան այցի ժամանակ պետք է չափել զարկերակային ճնշումը և կատարել մեզի ընդհանուր քննություն:

«Խորհուրդ է տրվում 12-րդ շաբաթից սկսած ասպիրինի ընդունում ռիսկի մի քանի գործոնների առկայության դեպքում:Թեև բազմապտուղ հղիությամբ կանայք, միջին հաշվով, ծննդաբերում են 36 շաբաթական ժամկետում,այնուամենայնիվ վաղաժամ ծնված երեխաների մոտ հաճախ բարձր է բարդությունների զարգացման ռիսկը:Պլանային ծննդալուծումից հրաժարվող կանանց ատաջարկվում է կատարել շաբաթական այցեր:Յուրաքանչյուր այցի ժամանակ պետք է անցկացնել ԳՁՀ(գերձայնային հետազոտությում),իսկ երկու շաբաթը մեկ անգամ՝պտուղներ աճի ԳՁՀ: Երկպտուղ հղիությունների դեպքում ծննդալուծման օպտիմալ ճանապարհը կախված է երկվորյակների տեսակից , հղիության ժամկետից,ինչպես նաև ծնունդն ընդունող բժշկի փորձից»,-նշեց մասնագետը:

Ի դեպ՝ եթե նախկինում արտամարմնական բեղմնավորման ժամանակ կնոջ արգանդի խոռոչում տեղադրում էին մի քանի սաղմ, որ մեծացնեին հղիության հավանականությունը, ապա հիմա վերարտադրողները կենտրոնանում են որակյալ սաղմեր ստանալու վրա, որպեսզի 1 կամ 2 սաղմի պատվաստման դեպքում հղիությունն ապահովվի՝ ցանկալի է մեկ պտուղով, առավելագույնը՝ երկու, բայց ոչ ավելի: Հայաստանի օրենսդրությունում սաղմերի թվի սահմանափակումներ չկան, որոնք կարելի է փոխպատվաստել արտամարմնական բեղմնավորման ժամանակ, եւ ամեն ինչ իրենք բժիշկները կամ կլինիկայի ղեկավարությունն է որոշում: Լավ բժշկական կենտրոնների մեծ մասում աշխատում են որքան հնարավոր է քիչ սաղմեր պատվաստել, որ նվազի բազմապտուղ հղիության հավանականությունը:

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ