Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հասանելի կլինի 18-ից բարձր քաղաքացիների համար. նախարար

Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հասանելի կլինի 18-ից բարձր քաղաքացիների համար. նախարար

352
0

Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հասանելի կլինի 18-ից բարձր քաղաքացիների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Հաջորդ շաբաթ Հայաստանը կստանա կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի 100 000 դեղաչափ՝ նախատեսված 50 000 պացիենտի համար:

«18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են հայտ ներկայացնել պատվաստվելու համար», — ասաց նա:

Նրա խոսքով, պատվաստանյութի արդյունավետությունը (որը, ըստ որոշ տվյալների, չինական պատվաստանյութի դեպքում հասնում է 50-60 տոկոսի) վերաբերվում է հիվանդությունը ասիմպտոմ տանելուն: Սակայն բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով պաշտպանում են հիվանդության ծանր եւ ծայրահեղ ծանր ընթացքից:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով, Հայաստանում այս պահին մեծ է ռուսական Sputnik V պատվաստանյութի նկատմամբ հետաքրքրությունը: Այն եւս հասանելի է քաղաքացիների համար: Մեկ-երկու շաբաթը մեկ ակնկալվում է պատվաստանյութի նոր խմբաքանակներ ստանալ:

«Պատվաստանյութերը անհրաժեշտություն են, եւ ոչ թե ընտրության կամ շքեղության միջոց: Երբ մենք հիվանդանում ենք, լսում ենք մեր բժիշկներին, մասնագետներին, որովհետեւ վստահ ենք, որ իրենք ունեն բավական գիտելիքներ, փորձ, որպեսզի մեզ հիվանդությունից բուժեն: Նաեւ մեր բժիշկների աշխատանքն ու նվիրվածությունը գնահատելով, պիտի խնդրեմ, որ նրանց էլ այս շատ բարդ իրավիճակից ազատենք: Իսկապես նրանք հոգնել են: Մարդիկ արդեն տարուց ավել է՝ օր ու գիշեր պայքար են մղում մարդկանց կյանքերը փրկելու համար», — ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում կորոնավիրուսից արդեն 4000-ից ավելի մարդ է մահացել, եւ սա աղետալի իրավիճակ է:

«Եթե կա միջոց դրա դեմ պայքարելու, բոլորիս գիտակիս, պատասխանատու մոտեցմամբ մենք կարող են Հայաստանը առաջ բերել այն երկրների շարքին, որոնք չեն տրվում մանիպուլյացիաներին եւ զարգացման հնարավորություն ունեն», — ասաց նախարարի պաշտոնակատարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ