Գլխավոր էջ Նորություններ Նոր տեխնոլոգիան թույլ կտա հրաժարվել գրիպի դեմ սեզոնային պատվաստումից

Նոր տեխնոլոգիան թույլ կտա հրաժարվել գրիպի դեմ սեզոնային պատվաստումից

167
0

Դյուկի համալսարանի գիտնականները գրիպի դեմ պատվաստանյութ են մշակում՝ նոր տեխնոլոգիայի կիրառմամբ, որն օգտագործվել է կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութերի համար: Pfizer-BioNTech- ի եւ Moderna-ի պատվաստանյութերն օգտագործում են վիրուսի գենետիկ ծածկագրի մի մասը՝ mRNA-ն, որպեսզի օրգանիզմին ստիպեն ճանաչել հարուցիչը եւ գրոհել վարակման դեպքում:

The Daily Mail-ը պատմում է, որ գրիպի դեմ նոր պատվաստանյութը պետք է նաեւ mRNA-ն ներառի: Այս մոտեցումը նախատեսված է միաժամանակ մի քանի շտամներից համընդհանուր պաշտպանություն ապահովելու համար: Ներկայումս յուրաքանչյուր սեզոն անհրաժեշտ է թարմացնել գրիպի պատվաստանյութերի կազմը՝ հարմարվելով շրջանառվող շտամներին: Մասնագետների գաղափարի համաձայն՝ նոր մոտեցումը հնարավորություն կտա հրաժարվել տարեկան պատվաստումներից. գրիպի դեմ պատվաստվել հնարավոր կլինի 4-5 տարին մեկ անգամ:

Բացի այդ, ամբողջ աշխարհում ավելի շատ մարդիկ կկարողանան պատվաստանյութեր ստանալ, քանի որ այն ձվից արտադրանք չի պարունակում, որին կարող է ալերգիկ ռեակցիա լինել: Պատվաստանյութ, որը ներկայումս կլինիկական փորձարկումներ է անցնում, թանկ արտադրություն է ենթադրում:

Համավարակի եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության ֆոնին գիտնականները բողոքում են հումքի բացակայությունից նոր պատվաստանյութերի արտադրության համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ