Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում կանխատեսվում է կորոնավիրուսի դեմ կաթիլային պատվաստանյութի ստեղծում

Ռուսաստանում կանխատեսվում է կորոնավիրուսի դեմ կաթիլային պատվաստանյութի ստեղծում

286
0

Գամալեայի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը կանխատեսել է, թե երբ Ռուսաստանում կաթիլների տեսքով հակակորոնավիրուսային պատվաստանյութ կհայտնվի: Այս մասին նա խոսել է Առաջին ալիքի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Գինցբուրգի կարծիքով՝ նման բան կարող է ստեղծվել 2021 թվականի վերջին կամ 2022-ի սկզբին: Միևնույն ժամանակ ընդգծել է, որ չի կարող երաշխավորել նշված ժամկետում նման պատվաստանյութի ստեղծումը:

Ավելի վաղ նա գնահատել էր Sputnik V-ով վերապատվաստման հնարավորությունն ու ասել, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով վերապատվաստում հնարավոր է առաջինից վեց ամիս անց

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ