Գլխավոր էջ Օրվա թեման Սեռական կյանքը դաշտանադադարի ընթացքում

Սեռական կյանքը դաշտանադադարի ընթացքում

1940
0

Սեռական կյանքում առկա խնդիրները տարիքի հետ փոխվում են։ Հատկապես դաշտանադադարի ժամանակ կանայք բախվում են մի շարք խնդիրների, իսկ սեռական կյանքում սպասվում են նոր փոփոխություններ։

Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցել է գինեկոլոգ Անի Երեմյանի հետ ու փորձել պարզել, թե ինչպիսի՞ն են խնդիրները կլիմաքսի(դաշտանադադարի) ընթացքում։

«Կանայք հասնելով 45-50 տարիքային շեմին,անցնում են կյանքի մեկ այլ փուլ՝դաշտանադադար: Դաշտանադադարն առանձացնում ենք երեք շրջաններով՝ նախադաշտանադադար՝ նախորդում է դաշտանի լիարժեք դադարին, տեւում է 2-5 տարի, որի ընթացքում ձվարանների ֆունկցիան աստիճանաբար հանգչում է, դաշտանադադար եւ հետ դաշտանադադար՝ այս փուլը սկսվում է վերջին դաշտանային ցիկլից 12 ամիս անց:Կնոջ կլիմաքսի (դաշտանադադար, մենոպաուզա) շրջանի սկիզբն ավելի հեշտ է պարզել, տարաբնույթ ախտանիշներով` քրտնելով, շոգելով, մաշկի հանկարծակի կարմրելով և «այրվելով» և այլն»:

Այս ընթացքում կինը հանդիպում է այնպիսի տարածված խնդիրների ինչպիսին են՝սեռական ցանկության նվազում,օրգազմի բացակայություն,սեռական հարաբերության ժամանակ հեշտոցում ցավի զգացողություն:

«Այդ տարիքում մարում է կնոջ մանկածնման ֆունկցիան, սակայն դա չի նշանակում, որ զուգահեռ մարում է նրա սեռական ակտիվությունը, ինչպես կարծում են շատերը: Երբեմն հենց հակառակ պատկերն է լինում: Մենոպաուզայի շրջանում շատ կանանց սեռական ցանկությունն ուժեղանում է, որը կարող է պահպանվել մի քանի տարի` նույնիսկ մինչև ծերություն:Դաշտանադադարի ժամանակ նվազում է էստրոգենի քանակը ինչով էլ պայամանավորված է լինում հեշտոցի չորությունը,դիսկոմֆորտի զգացողությունը սեռական հարաբերության ժանանակ»,-նշեց մեր զրուցակիցը:

Գաղտնիք չէ, որ տարիքի հետ մարդու սեռական հակումը (լիբիդո) նվազում է: Սակայն, դա չի նշանակում, որ այն իսպառ մարում է:Հաճախ կարելի է լսել այն անհիմն կարծիքը, թե տարեցների համար սեռական կյանքը վնասակար է, ինչը ճիշտ չէ:

«Դաշտանադադարի կողմնակի երևույթների դեմ կարելի է պայքարել կոմբինացված հորմոնալ թերապիայի կամ փոխարինող հորմոնաթերապիայի՝ ՓՀԹ միջոցով:Գոյություն ունեցող ռիսկերի հետեւանքով, բժիշկները սովորաբար ՓՀԹ-ն խորհուրդ չեն տալիս, մանավանդ կանանց, որոնք ունեն կրծքագեղձի քաղցկեղի օնկոանամնեզ: Այս դեղորայքների էֆեկտիվությունը շատ հակասական են և նշանակման ժամանակ անհրաժեշտ է աչալրջություն»,-ասաց գինեկոլոգը:

Դաշտանադադարի ժամանակ կնոջ հոգեկան վիճակը ևս շատ կարոևոր է, այն լրջորեն տատանվում է` կապված հորմոնալ ֆոնի փոփոխություններից: Ոչ կայուն հորմոնալ ֆոնը պատճառ է դաշտանադադարային դիսֆորիայի առաջացման համար, որի ախտանիշներից են.

․ գերգրգռվածությունը,

․ հաճախակի լացը,

․ անհանգստության մշտական զգացողությունը,

․ ոչ կայուն էմոցիոնալ վիճակը,

․ հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ խնդիրները,

․ անքնությունը,

․ քրոնիկ հոգնածությունը:

Հարկ է նշել, որ բացի վերոնշյալից, հնարավոր է նաև դաշտանադադարային դեպրեսիայի առաջացումը, ինչը հարկ է անպայման տարբերակել դիսֆորիայից: Այս տիպի դեպրեսիան ուղեկցվում է հոգեսոմատիկ գլխացավերով, ողնաշարի շրջանի ցավերով, հոդային և շնչառական դժվարություններով։

Ի դեպ՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները պարզել են, որ կանայք, ովքեր ամեն շաբաթ սեռական կյանքով են ապրում, ավելի քիչ են բախվում վաղ դաշտանադադարի խնդրին, քան մյուսները։ Մասնագետները գիտափորձի համար ընտրել են 3 000 կանանց եւ 10 տարի հետեւել նրանց սեռական կյանքի ինտենսիվությանը։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ