Գլխավոր էջ Նորություններ Խռմփոցի դեմ դեղամիջոցը կարող է նվազեցնել դեմենցիայի ռիսկը

Խռմփոցի դեմ դեղամիջոցը կարող է նվազեցնել դեմենցիայի ռիսկը

310
0

Միչիգանի համալսարանի հետազոտողները պարզել են, որ խռմփացի դեմ պարզ միջոցը կարող է ավելի քան մեկ երրորդով նվազեցնել դեմենցիայի ռիսկը:

The Daily Mail-ը պատմում է, որ խոսքը շնչուղիների վրա մշտական դրական ճնշման պահպանման մասին է: Թերապիան գիշերը դիմակ կրել է ենթադրում, որը միացված է դեպի կոկորդը օդ մղող սարքին, ինչը կանխում է կոկորդի փափուկ հյուսվածքների վնասումը քնի ընթացքում:

Ըստ գիտնականների՝ այսպիսի համակարգերը կօգնեն նվազեցնել դեմենցիայի ռիսկը՝ ավելացնելով թթվածնի մատակարարումն ուղեղին: Քնի ապնոէն (խռմփոցով բնութագրվող խանգարում, որի ժամանակ շնչառությունը ժամանակավորապես դադարում է) բարձրացնում է արյան ճնշումը եւ ինսուլտի եւ սրտի կաթվածի վտանգ է պարունակում: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ բուժման բացակայության դեպքում դա նաեւ մեծացնում է դեմենցիայի զարգացման ռիսկը:

Ամերիկացի մասնագետները որոշել են պարզել՝ արդյո՞ք խռմփոցի ծանր դեպքերի եւ ապնոէի բուժումը կօգնեն մարդկանց փրկել դեմենցիայից: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ խռմփացող հիվանդների մոտ, ովքեր ժամանակ առ ժամանակ դիմում էին թերապիայի, Ալցհեյմերի հիվանդության կամ դեմենցիայի որեւէ այլ ձեւի ռիսկը նվազեցվել էր 20-30 տոկոսով: Նրանց շրջանում, ով դիմակ էր կրում, ռիսկը նվազել էր 35 տոկոսով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ