Գլխավոր էջ Նորություններ Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 6-ով

Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 6-ով

158
0
Ապրիլի 19-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք:
Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5704 քաղաքացու հետազոտություն, որից 728-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2612 դեպք: Կատարվել է 23 159 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Ապրիլի 19-ից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը:
Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62 հեռախոսահամարին։
Առողջապահության նախարարության թեժ գիծն է 30 03 կարճ հեռախոսահամարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ